7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը, որը քառօրյայի փոխարեն եռօրյա կլինի՝ հաշվի առնելով, որ մայիսի 9-ը ոչ աշխատանքային օր է: Նիստերի օրակարգում ընդգրկել է պարտադիր քննարկման ենթակա 14 հարց:

ԱԺ նիստը կմեկնարկի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից հեղինակած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետև քննարկման կդրվի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 2 ժամ:

ԱԺ օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել