«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական գործը, իսկ դրանից առաջ՝ կալանքի քննությունները ձեռքից ձեռք են անցնում․ ոչ մի դատավոր չի ուզում մասնակից դառնալ նախկին նախագահին, նախկին Պնախարարին, նախկին փոխվարչապետին դատելու գործընթացին։ Օրերս ինքնաբացարկով հանդես եկած դատավոր Վարդան Գրիգորյանը, պարզվեց՝ Մարտի 1-ի գործերով պաշտպանություն է իրականացրել, և ըստ այդմ՝ կա շահերի բախում։

Նրա ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է Երևանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ 52-ամյա դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ քննիչից, դատախազի օգնականից մինչև համայնքային դատախազի տեղակալ։ 2013 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատավոր, 2016-ին՝ տեղափոխվել Երևան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել