«Հայաստանում հատկապես մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար: Ու հիմա մի շարք անձինք, հիմնականում զինակոչիկների մայրեր, կաշ­առք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: 

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայու­թյան համար ավելի հարմար վայր, բայց և վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք՝ չկատարելով խոստումը: 

Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչև 8000 դոլար է կազմել: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ սպասենք այս գործերով զարգացումներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել