Operativ.am-ը գրում է․

Մոսկվայում իրավապահ մարմիններն անանուն հաղորդագրությունից հետո ստուգում են շուրջ 40 շինություն, որոնցում, ըստ հաղորդագրության, ականներ են տեղադրված: Այդ առիթով տարհանվել է ավելի քան 7000 մարդ: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն` հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Մոսկվայում 36 կետերում տեղադրված ականների մասին հաղորդագրություններ են ստացվել: Ստուգվել են դրանցից 8-ը: Տարհանվել է ավելի քան 7000 մարդ»,- նշում է աղբյուրը:

Ռուսաստանում ականապատման մասին անանուն զանգերի նոր տարափն սկսվել է հունվարից, սակայն ահազանգերը կեղծ սպառնալիք են պարունակել: Միայն մայրաքաղաքում նման կեղծ լուրերի հետևանքով հասցված վնասը կազմել է 150 մլն ռուբլի: Այս ընթացքում երկրի հարյուրավոր առևտրի կենտրոններից, երկաթուղային կայարաններից և այլ կետերից տարհանվել է շուրջ 2 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել