ԱՄՆ Մերիլենդ քաղաքում մի կին վիճակախաղի տոմսին նշել է երազում տեսած թվերը և շահել ջեքփոթը: Այս մասին հաղորդում է UPI տեղեկատվական կայքը:

Կինը պատմել է, որ 24 տարի առաջ երազում տեսել է մի տղամարդու, որն իրեն թելադրել է 11, 21, 27 թվերը։ Այդ օրվանից սկսած՝ նա վիճակախաղի տոմս է գնում և նշում բացառապես այդ թվերը։

Տոմսերից յուրաքանչյուրը նրան 50 հազար դոլար ջեքփոթ է բերել։ Արդյունքում նա շահել է 101,6 հազար դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել