Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում «Այգեպանների և բանջարաբույծների ցանց» միավորման անդամները բնակելի շենքի ճակատային հատվածում միջատների համար հյուրանոց են բացել. հատուկ շինություն, որտեղ կարող են բնակություն հաստատել բույսերի վնասատուների թշնամիները: 20 քմ մակերեսի վրա 400 «համար» կա, ինչն այս հյուրանոցը դարձնում է խոշորագույնն աշխարհում տվյալ «դասի» հյուրանոցների շարքում:

«Համարների» շինարարության և կահավորման համար հյուրանոցի ստեղծողներն օգտագործել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ բամբուկը, բուրդը, եղեգը, աղյուսը և ծղոտը: Հյուրանոցի նպատակը սիրողական այգեպանների պարտեզներում բանջարեղենի և ուտելի խոտաբույսերի հուսալի և բարձրորակ փոշոտումն է:

«Մեզ անհրաժեշտ են միջատներ, հատկապես քաղաքային միջավայրում»,- SVT հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում ասել է «Այգեպանների և բանջարաբույծների ցանց» միավորման անդամ Մալին Նիլսոնը:

Բացի հիմնական խնդիրներից` հյուրանոցը նաև դեկորատիվ նշանակություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել