Գրեթե 130 տարի անց հայտնաբերվել է Ջոզեֆ Մերիք անունով փիղ-մարդու գերեզմանը, գրում է The Independent-ը։

Մերիքի մոտ կմախքի և փափուկ հյուսվածքների ձևախեղում է զարգացել, ինչը մի կողմից հանրությանը առիթ է տվել յուրատեսակ շոուի վերածելու այդ մարդու ներկայությունը, մյուս կողմից՝ բժշկական մեծ հետաքրքրություն առաջացնելու։

Նա մահացել է 1890թ․ 27 տարեկանում՝ շնչահեղձ լինելով սեփական գլխի ծանրությունից։ Նրա գլխի երկարությունը հասել է 91 սմ-ի, իսկ մատներից մեկի երկարությունը եղել է 13 սմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել