Հոգեբանները վստահ են, որ ինքնագնահատականը ձևավորվում է վաղ հասակում։ Սակայն ողջ կյանքի ընթացքում կարելի է ազդեցություն ունենալ նրա վրա։ Եվ ավելի լավ է սկսել մանրունքներից, որոնք ձևավորում են մեր ինքնությունը։

Եթե դուք վստահ չեք ձեզ վրա, կասկածով եք ընդունում հոճոյախոսությունները և վստահ չեք ձեր անձնական որակների վրա, ապա այս խորհուրդները կօգնեն ձեզ բարձրացնել ձեր ինքնագնահատականը։

Կատարելագործեք շփման կարողությունները

Խոսքի միջոցով մարդու մասին կարծիք կազմելու համար տղամարդուն բավական է 15 վայրկյան, իսկ կնոջը՝ 1 րոպե։ Որքան էլ դուք աշխատեք ձեր արտաքինի վրա՝ միևնույնն է ձեր խոսքը կմատնի ձեզ։ Կատարելագործեք հռետորական արվեստը։ Քանի որ մարդը իրեն կարող է զգալ միայն ուրիշների հետ շփման ժամանակ։

Ուղղեք ուսերը

Ուղիղ կեցվածքը կարող է բարձրացնել ձեր ինքնագնահատականը։ Ուսերը ուղղելու ժամանակ դեմքի մկանները ընդարձակվում են և առաջացնում ժպիտ։ Մարդը ավելի վստահ և գեղեցիկ տեսք է ստանում։

Շատ ժպտացեք

Խոժոռված հայացքով մարդը ուրիշների մոտ հակակրանք է առաջացնում։ Իսկ ահա ժպիտը գրավչություն է առաջացնում։ Ժպտալով դուք նաև ստանում եք էնդորֆինների հզոր լիցք, տրամադրությունը բարձրանում է, իսկ նրա հետ նաև ինքնագնահատականը։

Հոգ տարեք ձեր մասին

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդը երևում է միանգամից։ Նա մի քիչ ամաչկոտ է և աշխատում է աչքի չընկնել։ Նա չի սիրում իրեն և հոգ չի տանում իր մասին։ Սկսեք փոքր քայլերից․ քնից առաջ դիմակ պատրաստեք, գեղեցիկ հագուստ կրեք կամ գնեք նորը։ Այսպիսի մանրունքներն աստիճանաբար կբարձրացնեն ինքնագնահատականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել