Ժպիտը ոչ միայն էմոցիաներն արտահայտելու, այլ նաև շրջապատին դրական տրամադրություն հաղորդելու միջոց է։

Սակայն, ցավոք սրտի, ամենօրյա խնդիրների պատճառով հաճախ մոռանում ենք ժպիտի ազդեցության մասին։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառ, թե ինչու է օգտակար ժպիտը։

Երջանկության տեղատարափ

Պետք է ժպտալ անգամ լուրջ խնդիրների ժամանակ։ Երբ մարդը ժպտում է, նրա մարմնում սկսում են տեղի ունենալ գործընթացներ, որոնց շնորհիվ քեզ ավելի լավ և երջանիկ ես զգում։

Զգացմունքային կարգավիճակ

Եթե մարդը բարկացած է, անտրամադիր կամ ամեն ինչից հոգնած, ժպիտը նրան կօգնի փոխել զգացմունքային կարգավիճակը։ Մարդը ժպտալու միջոցով իր համար բացահայտում էլ այլ հնարավորություններ և աշխարհը տեսնում է այլ կերպ։

Ժպիտը ավելի քիչ ուժ է պահանջում, քան չարությունը

Երբ մարդը ժպտում է, ավելի քիչ մկաններ է գործի դնում, քան ջղային դեմքի արտահայտություն ընդունելու ժամանակ։

Փոխում է նաև այլ մարդկանց տրամադրությունը

Ժպիտն ուրիշներին նույնպես ստիպում է ժպտալ։ Օրինակ՝ զուգընկերոջ հետ վիճաբանելու ժամանակ բավական է միայն ժպտալ, և իրավիճակը միանգամից սկսում է փոխվել ավելի հաճելի ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել