Զարմանալի է, թե ինչպես կարող է մեկ փոքրիկ իրադարձությունն իրադարձությունների հսկայական շղթայի սկիզբ դառնալ, որն էլ կարող է հանգեցնել ինչպես կարևոր բացահայտումների, այնպես էլ ողբերգությունների։ Իրադարձությունների այսպիսի ընթացքն ընդունված է անվանել թիթեռի էֆեկտ։

Այստեղ դուք կգտնեք այս երևույթի մի քանի օրինակներ, որոնք իրենց ազդեցությունն են թողել ինչպես մեկ մարդու, այնպես էլ ամբողջ մարդկության վրա։

Որսորդը դարձել է 1,3 միլիարդ դոլար արժողությամբ հրդեհի պատճառ

2003 թվականին տեղի է ունեցել Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամեծ հրդեհը։ Այն ոչնչացրել է 2820 շինություն (2232-ը բնակելի տուն), զոհվել է 15 մարդ և հասցվել է 1,3 միլիարդ դոլարի վնաս։ Սակայն այս ամենը կարող էր տեղի չունենար, եթե սկսնակ որսորդը չմոլորվեր անտառում։ Տղամարդը որոշում է խարույկ անել, որպեսզի գրավի փրկարարների ուշադրությունը, սակայն արագորեն կորցնում է կրակի վերահսկողությունը և դառնում տարերային աղետի պատճառ։

Հոսանքազրկման շնորհիվ հիփ-հոփը դառնում է հայտնի

1977 թվականը Նյու Յորքի համար շատ բարդ տարի էր․ ֆինանսական ճգնաժամ, անոմալ ջերմաստիճան և ինչ-որ տեղ էլ թափառում էր Սեմի որդի անունով սերիական մարդասպանը։ Լարված իրավիճակն ավելի սրվեց հատկապես հուլիսի 13-ին, երբ կայծակի հարվածի պատճառով քաղաքի կեսը մնաց առանց հոսանքի։ Այս ամենի պատճառով քաղաքի շրջաններից մեկում անկարգություններ և թալան է սկսվում։ Ավազակների մեջ սկսնակ դիջեյներ և ռեփերներ կային, որոնք, հասնելով էլեկտրոնիկայի խանութներին, ձայնային սարքավորումները գողանալու հնարավորությունը բաց չթողեցին։

Հիփ-հոփը գոյություն ուներ նաև մինչ 1977 թվականի հուլիսի 13-ը, սակայն այն հայտնի չէր Բրոնքսի սահմաններից դուրս, սակայն հոսանքազրկված գիշերվանից հետո հայտնվեցին մի շարք նոր դիջեյներ։ Մի քանի տասնամյակ անց հայտնի երաժիշտներն անկեղծացել են, որ իրենք նույնպես մասնակից են եղել թալանին, և եթե չլիներ այդ միջադեպը, ապա իրենք հնարավորություն չէին ունենա ցուցադրելու իրենց տաղանդը։

Կապիկի մեկ խայթոցը փոխեց ամբողջ աշխարհը

1920 թվականին խաղաղության Հյուսիսային պայմանագիրը կնքելուց հետո Հունաստանը, որի արքան Ալեքսանդր 1-ինն էր, ստացավ Թուրքիայի տարածքի մի զգալի հատված։ Սակայն նույն տարում այգում քայլելու ժամանակ նրան խայթում է կապիկը։ Երեք շաբաթ անց Ալեքսանդրը մահանում է սեպսիսից։ Հունաստան է վերադառնում նրա հայրը՝ Կոնստանտին 1-ինը, ով իր պրոգերմանական հայացքների պատճառով ստիպված լքել էր երկիրը, և բազմում է գահին։ Հունաստանը պատրաստ չէր պատերազմի, սակայն նոր արքայի արարքների պատճառով նոր վեճ է առաջանում թուրքերի հետ։ Հույները պարտություն են կրում և կորցնում են իրենց պատմական տարածքների զգալի մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել