Tert.am-ը գրում է.

Կա փոխադարձ հարգանք և տրամադրվածություն նոր հորիզոններ բացելու երկկողմ հարաբերություններում, ինչին էլ շատ լրջորեն ենք վերաբերվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ով մայիսի 3-4-ը գտնվում էր Թբիլիսիում իր պաշտոնակցի հրավերով:

Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ Վրաստանում, բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, նա հանդիպում է ունեցել նաև Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակի հետ: Նա նաև հանդիպել է Վրաստանի առաջատար լրատվամիջոցների խմբագիրների  և վերլուծաբանների հետ, կլոր սեղանի շուրջ ներկայացրել Հայաստանի բարեփոխումների ընթացքը հեղափոխությունից հետո,  կառավարության առաջնահերթությունները:

«Կա շատ սերտ համագործակցություն երկու պետությունների միջև, կա նաև արտացոլող և դրան նպաստող երկկողմ շատ ակտիվ շփում վարչապետների միջև, և որպեսզի այդ ամենը պահվի պատշաճ մակարդակում, կար նախաձեռնություն նաև լրատվական ծառայությունների միջև գործակցության հիմքեր դնելու, և գտնվելով Թբիլիսում՝ օգտվելով առիթից, բացի այդ, նաև մի շարք այլ հանդիպումներ ևս ունեցա»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել