Հարավային Կորեայի գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել ու եզրակացրել՝ ինչպես պետք է պաշտպանել սիրտը տարբեր հիվանդություններից. արդյունքները հրապարակել է Medical Xpress-ը։

Փորձագետները եզրակացրել են, որ զարկերակային բարձր ճնշումն առաջանում է ծխախոտի ծխից, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել ծխելուց, հատկապես՝ պասիվ:

«Խուսափեք ծխախոտի ծխից, անգամ եթե ծխողի հետ փակ սենյակում չեք»,- ասել է ուսումնասիրության հեղինակ Բոնգ Ջին Քիմը։

Ուսումնասիրության համաձայն՝ պասիվ ծխելը 13%-17%-ով մեծացնում է հիպերտոնիայի զարգացման վտանգը:

Image result for Ученые нашли способ защитить сердце от болезней

«Արդյունքները ենթադրում են, որ անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել, այլ ամբողջովին խուսափել պասիվ ծխելուց արյան բարձր ճնշումից պաշտպանվելու համար»,- ավելացրել է Քիմը:

Արյան բարձր ճնշումը վաղաժամ մահվան հիմնական պատճառներից է, որի հետևանքով միայն 2015 թ. մահացել է ավելի քան 10 միլիոն մարդ, հաղորդում է Medical Xpress-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել