Tert.am-ը գրում է.

Վարորդները կրկին ահազանգում են, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Խնդրի շուրջ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանից:

Ըստ Կոտոլյանի՝ գազի գնի թանկացման վրա կարող է ազդել երկու գործոն՝ «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի գինը թանկացումը և երկրորդ՝ եթե ակցիազային հարկը բարձրանա: «Այսօրվա դրությամբ ոչ «Գազպրոմն» է թանկացրել գազի գինը, ոչ ակցիզային հարկն է բարձրացել, հետևաբար, գազի գնի թանկացում պետության կողմից ոչ մի ձևով չի եղել»,- ասաց Կոտոլյանը:

Նա սպառողների՝ այդ խնդրի հետ բախվելը բացատրեց հետևյալ հանգամանքով. «Եթե մարդիկ բախվել են այդ խնդրին, ապա դա պայմանավորված է հետևյալով՝ նախկինում տնտեսվարողները լիցքավորման կետերում խաբելու հնարավորություն ունեին ժողովրդին, այսօրվա դրությամբ չունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել