Tert.am-ը  գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել. ծնվել է նրանց երեխան, ինչի մասին ասվում է թագավորական զույգի պաշտոնական ինստագրամյան էջում:

Նշվում է, որ Սասեքսի դքսուհին արու զավակ է լույս աշխարհ բերել:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվել է Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,-ասվում է գրառման մեջ:

Մինչ այս, Daily Mail-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում, հավանաբար, մի քանի ժամից համալրում կլինի՝ մանրամասնելով, որ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մոտ մայիսի 6-ին ծննդաբերական ցավեր են սկսվել:

38-ամյա դքսուհու մոտ երկունքի ցավերը սկսվել էին առավոտից. հայտնի է, որ ըստ բժիշկների տված ժամկետի՝ նա պետք է ծննդաբերեր դեռևս 7 օր առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել