Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի «Վագա» խանութի դիմաց բախվել են Դալար գյուղի բնակիչ՝ 64-ամյա Մակիչ Չրաղյանի վարած Volvo մակնիշի 35 ԼA 651 համարանիշի, Վերին Դվին գյուղի բնակիչ՝ 28-ամյա Լետուշ Թամրազովի վարած ВАЗ 2121 մակնիշի 40 NV 100 համարանիշի և Դալար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Ալեքսանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼQ 007 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել