Tert.am-ը գրում է.

Ես դեռևս այդ գրականությանը ծանոթ չեմ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը` անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսին:

Դիտարկմանը, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից նշվել է, որ անչափահասների դեմ բռնության դեպքերի աճ է եղել, այնինչ ներկայացված թվերը այլ բան են ասում, Նելլի Դուրյանն արձագանքեց. «Չեմ կարող այս պահին ասել, թե տիկին Բաթոյանը ինչ է ասել և որտեղից է վերցրել, բայց ես ձեզ ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պաշտոնական վիճակագրությունը»:

Նա նշեց, որ գիրքը կուսումնասիրեն, բայց ամեն դեպքում կոչ արեց հարցերն ուղղել Կրթության և գիտության նախարարությանը: Նելլի Դուրյանը օրինակ բերեց, որ նախկինում ձեռնարկ էր տրամադրվել ՀԿ-ի կողմից, որը բացատրում էր թմրամիջոցների տեսակները, օգտագործման ձևերը և նախատեսված էր բարձր դասարաններում ուսումնասիրելու համար:

«Ուսումնասիրվեց և ակնհայտ դարձավ, որ հակառակ էֆեկտը կունենա, ազդեցությունը ավելի վատ կլինի և երեխաները կիմանան թմրանյութերի օգտագործման ձևերը: Նույնը նաև ինտերնետայի խաղերին է վերաբերում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել