Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահը հայտարարել է, որ ամուսնական դավաճանության և նույնասեռական կապերի համար մահապատժի կիրառման վրա մորատորիում կգործի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Radio Television Brunei-ին:

«Ավելի քան 20 տարի է՝ մենք ընդհանուր իրավասության ենթակա դատական գործերի դեպքում դե ֆակտո կիրառել ենք մորատորիում: Այն կկիրառվի նաև շարիաթի քրեական օրենսգրքին ենթակա գործերի դեպքում»,- ասել է Բոլքիահը:

Բրունեյում ամուսնական դավաճանության և նույնասեռական կապերի համար քարկոծության միջոցով մահապատիժ նախատեսող օրենքն ուժի մեջ է մտել ապրիլին: Օրենք է մտցվել նաև գողության համար վերջույթի անդամահատման մասին:

Բրունեյը ստորագրել է, բայց չի վավերացրել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիան: Սակայն երկրում մահապատիժը շատ հազվադեպ է կիրառվում: Վերջին անգամ այն տեղի է ունեցել 2017 թ.-ին թմրանյութերի առևտրի գործով:

Image result for Султан Брунея объявил о моратории на казнь за гомосексуализм

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել