Facebook սոցիալական ցանցը դիտարկում է օգտատերերին գովազդ դիտելու համար վճարելու հնարավորությունը, եթե դա հանգեցրել է գնման կամ կոնտենտի հետ համագործակցության, հաղորդում է The Wall Street Journal ամերիկյան պարբերականը:

Ներկա պահին Facebook-ը Mastercard և Visa ընկերությունների հետ քննարկում է կրիպտոարժույթի ստեղծման հնարավորությունը, որը կստանան օգտատերերը և կկարողանան օգտագործել առցանց խանութներում ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար:

Պարբերականը նշում է, որ ընդհանուր ներդրումները կարող են կազմել մոտ մեկ միլիարդ դոլար:

Եթե այս նախաձեռնությունը հաջողի, ապա այն կարող է ոչնչացնել ավանդական և շահութաբեր էլեկտրոնային առևտրի համակարգը և, ամենայն հավանականությամբ, կդառնա կրիպտոարժույթի ամենատարածված հավելվածը:

Ավելի վաղ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցիալական ցանցի նոր դիզայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել