Դե ինչ, ծանոթացա այդ գրքի բովանդակությանը, և բացի այդ՝ ծանոթացա նաև գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։ Իմ առաջին տպավորությունն այն է, որ մարդիկ, ովքեր իբր զբաղվում են սեռական բռնության կանխարգելմամբ, կա՛մ չեն հասկանում բուն խնդիրը, կա՛մ ադեկվատից դուրս ընկած են։ 

Ես բնավ նպատակ չունեմ վիրավորելու ոչ ոքի, սակայն համոզված եմ որ «սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է: Անչափահասների հոգեբանությունը շատ փխրուն է, և երեխաների հոգեկան անդորրը կոստրելը հղի է այնպիսի ծանր հետևանքներով, որ նույնիսկ պատկերացնելը դժվար է։

Հավատացնում եմ ձեզ, որ գոյություն չունի ունիվերսալ ձևաչափ, որով կարելի է բոլոր երեխաներին շաբլոնով դաստիարակել։ Ես հասկանում եմ, որ այսօր շատ ակտիվ փորձում են քայքայել հայկական ընտանիքի ինստիտուտը՝ փոխարինելով բացարձակ անասունությունով։ Ինչո՞ւ՝ կհարցնեք դուք։

Պատասխանն ակնհայտ է։ Մարդիկ, ովքեր բարդում են հայկական հասարակության վրա այս տեսակ գաղափարները, ընդամենը գործիք են ավելի գլոբալ կործանարար պրոցեսների մեջ։

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչո՞ւ է այլասերության քարոզը Հայաստանում ընթանում զուգահեռ հակաեկեղեցական և հակաազգային ագրեսիվ պրոպագանդայի հետ։

Հարցրեք ձեզ՝ վերջնական նպատակը ո՞րն է։ 

Հարցրեք ձեզ՝ ի՞նչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ, երբ կքայքաքվեն վերջնականապես «ընտանիք», «հավատք» և «ազգ» գաղափարները։

Պատկերացրեք մի պահ և մտածեք, լավ մտածեք, ժողովուրդ ջան։

ՀԳ. Գրքի հեղինակները պնդում են, որ, օրինակ, երեք տարեկան երեխան կարող է փակվել իր սենյակում, և ծնողը իրավունք չունի ներխուժելու երեխայի անձնական տարածք, կրկնում եմ՝ խոսքը երեքից վեց տարեկան երեխաների մասին է։

Կարծում եմ, որ գրքի գովազդողները և այս գաղափարների «բալելշիկները» հենց իրենք են խախտում երեխաների իրավունքները։ Կարծում եմ՝ ավելորդ է բացատրել, թե ինչու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել