Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն եղել: 

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: 

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռում հրդեհ էր բռնկվել «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու պահին։ 

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել: 

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն տեղեկություն է ստացել, որ օդանավում գտնված 78 ուղևորներից և անձնակազմի անդամներից հաջողվել է փրկել 37-ի կյանքը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել