Գերմանիայում նախատեսում են 2,5 հազար եվրոյի չափով տուգանք սահմանել կարմրուկի պատվաստումների բացակայության համար, հաղորդում է The Independent-ը:

Ինչպես հաղորդվել է, Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը օրինագիծ է մշակել, ըստ որի՝ պատվաստում չստացած երեխաներին կարող են հեռացնել նախադպրոցական հաստատություններից և մանկապարտեզներից:

«Ես ուզում եմ արմատախիլ անել կարմրուկը: Ցանկացած մարդ, որը մտնում է մանկապարտեզ կամ դպրոց, պետք է կարմրուկի դեմ պատվաստում ունենա»,- ասել է Սպանը:

«Յուրաքանչյուրը, որը կհրաժարվի երեխայի պատվաստումից, կտուգանվի մինչև 2500 եվրո»,- հավելել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել