Մագնիումը չափազանց կարևոր է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Մագնիումի մակարդակն օրգանիզմում նվազում է մի շարք գործոնների ազդեցությամբ:

Մասնագետի նշանակմամբ՝ կարող եք հավելումներ ընդունել, իսկ այս ախտանշանները կօգնեն հասկանալ, որ օրգանիզմին չի բավարարում հանքանյութի մակարդակը.

  • գլխապտույտ,
  • ցիստիտ,
  • ծարավի զգացում, հեղուկի կուտակում, գրգռվածություն,
  • մտքի շփոթ,
  • միգրեն,
  • սրտխառնոց,
  • սրտի առողջության հետ կապված խնդիրներ,
  • դեպրեսիա,
  • տագնապ,
  • հիշողության կորուստ,
  • ատամների խնդիրներ,
  • մկանային ջղաձգումներ,
  • կլման դժվարություններ,
  • ասթմա,
  • թրոմբների ձևավորում,
  • երիկամների և լյարդի հետ կապված խնդիրներ,
  • զարկերակային ճնշման բարձրացում,
  • կալցիումի անբավարար մակարդակ,
  • աղիների հիվանդություններ,
  • օստեոպարոզ,
  • փորկապություն,
  • հոգնածություն,
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
  • վերարտադրողական առողջության խնդիրներ,
  • ռեսպիրատոր հիվանդություններ,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • անքնություն,
  • Ռեյնոյի համախտանիշ՝ սառը վերջույթներ, մաշկի գույնի փոփոխություն ջերմաստիճանի անկման պատճառով, վերջույթների թմրածություն,
  • անձի փոփոխություններ, այդ թվում՝ տագնապի նոպաներ,
  • հիպոգլիկեմիա,
  • տրեմոր:

Եթե ցանկանում եք խուսափել մագնիումի մակարդակի նվազումից, շտկեք սննդակարգը՝ դրանում ներառելով քունջութի սերմեր, լոբազգիներ, դդմի սերմեր, քեշյու, արևածաղկի սերմեր, սպանախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել