Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 69-ամյա Հովհաննես Այվազյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից էլ Իզմիրլյան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Հ. Այվազյանը ճանաչված մտավորական ու լրագրող «ԱրմենՊրես» լրատվական գործակալության խմբագիրն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել