Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 3-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Շենգավիթի ոստիկանություն է դիմել Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Է. Ա.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան փողոցում գործող թիվ 173 հիմնական դպրոցի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի մոխրագույն ավտոմեքենայի վարորդը իր մոտ է կանչել իր աղջկան՝ 12-ամյա Կ.Վ.-ին և համադասարանցի, 12-ամյա Ա.Լ.-ին և նստեցրել ավտոմեքենայի մեջ ու ցուցադրել իր սեռական օրգանները:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջացառումներ՝ ճիվաղին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել