Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել