Այժմ շատ հետաքրքիր մի իրավիճակ է՝ հայկական քաղաքական դաշտում, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ ։
Տեսեք, Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի շուրջ արդեն տևական ժամանակ, որոշ իբր քաղաքական ուժեր (իսկ իրականում քաղվարձկաններ)  փորձում են բարձրացնել տեղեկատվական փոթորիկ։ Բայց արի ու տես, որ ըստ երևույթի բացի իրենցից և քաղաքական մեյնստթրիմի սիրահարներից ոչ մեկին ըստ էության այդ "փոթորիկը" հետաքրքիր չէ։
Ասեմ ավելին, մեզ այս ամբողջ իրավիճակը հետաքրքրում է միայն մի պարագայում, որքանով մեր դեմ աշխատող քաղաքական վարձկանները կգործեն ըստ մեր կանխատեսումների։
Առայժմ ամեն ինչ ընթանում է ինչպես մենք կանխատեսում էինք:
Այնպես որ, զարմանալի չէ մեր հանգիստ և ինչու ոչ անտարբեր վերաբերմունքը այս ամենին։
Հա մեկ էլ մի կարևոր բան ևս, հիշե՛ք... մենք գիտենք քաղվարձկանների բոլոր քայլերի իմաստը, տրամաբանությունը ու հերթականությունը։ Հավատացնում եմ ձեզ, որ նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան կանխատեսելի եք պարոն Ծառուկյանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել