Սուջուխի պատրաստման բաղադրատոմս:

Բաղադրիչները՝
Տավարի միս՝ 1,1 կգ,
Կոնյակ՝ 85 մլ,
Աղ՝ 1,5 ճ/գ,
Շաքարավազ՝ 1,5 ճ/գ,
Սև պղպեղ աղացած՝ 1 ճ/գ,
Պատիճավոր կարմիր պղպեղ՝ 2 թ/գ,
Ծոթրին՝ 1 թ/գ,
Քացախ՝ 200 մլ,
Փորոտիք՝ 2 հատ։

Պատրաստումը՝

1. Տավարի սուկիով ֆարշ պատրաստեք: Անցկացրեք մսաղացով, ավելացրեք աղ, շաքարավազ, պղպեղ, պատիճավոր կարմիր պղպեղ, ծոթրին: Լավ խառնեք:

2. Ֆարշին կոնյակ ավելացրեք ու նորից խառնեք:

3. Ֆարշը թաղանթով ծածկեք և 24 ժամով սառնարան դրեք:

4. Մաքրեք խոզի փորոտիքը: Նախքան մաքրելը կարելի է քացախով թրջել:

5. Փորոտիքը ֆարշով լցրեք և երկու կողմից կապեք: Պետք է փորոտիքի մեջ օդ չմնա:

6. Սուջուխը կախեք սառը տեղում լավ օդափոխությամբ կամ սառնարան դրեք: Այնտեղ թողեք 3 օր:

7. 3 օր անց սուջուխը գրտնակեք, որ ավելի տափակ ստացվի: Սկսեք դանդաղ և զգուշությամբ շարժվել, հետո ավելի համարձակ: Սուջուխը գրտնակել պետք է օրական 1 անգամ 10 օր:

8. Ամեն գրտնակելուց հետո սուջուխը նորից դրեք պատշգամբում (կամ սառնարան): Այդ ընթացքում սուջուխը պետք է լավ չորանա: Պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել