Երեխային ծեծելը կամ նրա վրա գոռալն ավելի շատ ծնողների ինքնահաստատման ծայրահեղ խեղված և զազրելի ռազմավարություն կարելի է կոչել, քան թե դաստիարակություն: Առաջարկում ենք մտածել այդ խնդրի շուրջ՝ արժե՞ արդյոք դաստիարակչական նպատակներով ձեռք բարձրացնել երեխայի վրա, և թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ:

 Image result for бить ребенка

Ծեծը՝ որպես պատժամիջոց

1. Ամենատարածված պատճառը ծնողների՝ ինքնակառավարումը և նյարդային հավասարակշռությունը կորցնելն է: Եթե հայրիկը կամ մայրիկը ինչ-որ բանից նյարդայնացած են, իսկ փոքրիկ հրաշքը շարունակում է ճչալ և պահանջել իր ուզածը գնել, այդ ամենն ավարտվում է նրանով, որ ծնողները կա՛մ բարկացած ապտակ են հասցնում երեխային, կա՛մ գոռալով պահանջում, որ նա փակի իր բերանը: Երեխան, իհարկե, դրանից հետո չի հանգստանում, այլ շարունակում է ավելի բարձր ճչալ, իսկ ծնողները կրկնում են «պատժաձևը»: Ի վերջո երեխան լռում է, բայց ոչ թե համաձայնում է ծնողի հետ, այլ թաքցնում է իր վիրավորանքը:Related image

2. Հաճախ ծնողները, չկարողանալով բացատրել, թե ինչու այդպես չի կարելի, դիմում են կոշտ մերժման այդ ձևին և դրանով խնդիրը համարում լուծված: Բանն այն է, որ եթե դու չես բացատրում, թե ինչու չի կարելի, ծեծելը կամ չծեծելը իմաստ չունի:Related image

3. Փոքր տարիքում մեզանից յուրաքանչյուրն էլ, թեկուզ թեթև, վզակոթին ստացել է փոքրիկ հանցանքների համար: Ասենք, եթե ինչ-որ արժեքավոր բան ենք կոտրել կամ կեղտոտել հագուստը: Հասկանալ կարելի է. այն ժամանակ դժվար էր որևէ իր ձեռք բերել, և մարդիկ ավելի կոպիտ էին: Իսկ հիմա մենք ապրում ենք բոլորովին ուրիշ աշխարհում, և մեր երեխաները երբեք չեն ընդունի պատիժն այնպես, ինչպես մենք ենք ընդունել:Image result for бить ребенка

4. Ամենահիմար պատճառաբանությունն այն է, որ ծնողը մտածում է. «Այդպես է պետք», քանի որ այդպես անում են բոլորը, արել են իր ծնողները և բոլորի ծնողները: Դու պետք է ընտրություն կատարես՝ երջանի՞կ, թե՞ հնազանդ երեխա: Հնազանդ երեխայի հետ հեշտ է, սակայն հնազանդ մեծահասակը ոչ միշտ է երջանիկ. նա դժվարությամբ կգտնի ինքն իրեն, և նրան մյուսները հեշտությամբ կօգտագործեն:Image result for бить ребенка

5. Երեխաները, որոնց պարբերաբար ծեծում կամ քննադատում են, մեծ մասամբ փակ և ինքնամփոփ են մեծանում: Նման ագրեսիվ հարաբերություններում վստահությունը տեղ չունի: Վիրավորանքի և չարտահայտված բողոքի պարագայում խաթարվում է երեխայի անհատականությունը. նա վերածվում է վախեցած զոհի՝ համարելով, որ ուժեղը միշտ էլ ճիշտ է: Կամ էլ կարող է անդառնալին լինել. երեխան պարզապես կկորցնի հարգանքը ծնողների նկատմամբ:Image result for бить ребенка

6. Ի վերջո փորձիր իրերն իրենց անուններով կոչել: «Հիմա կստանաս» ասելու փոխարեն փորձիր երեխային ճշմարտությունն ասել: «Հիմա կծեծեմ քեզ» արտահայտությունը պիտի սթափեցնի ամենախիստ ծնողներին: Նման իրավիճակը առիթ է խնդիրը լավ հասկանալու և պատասխանատվություն կրելու փոքրիկի նկատմամբ բռնարարքերի համար: Երեխային պատժելը, ի վերջո, ցանկացած ծնողի ընտրությունն է, սակայն պետք է հիշել, որ մեր երեխաները տարբերվում են մեզանից, և պատժել նրանց նույն միջոցներով, ինչ որ մեզ են պատժել, ոչ միայն անիմաստ է, այլև կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել