Ճապոնացի գիտականները հանգել են այն եզրակացության, որ ճարպակալման մակարդակն Էապես ցածր Է այն տարածաշրջաններում, որոնց բնակիչները շատ բրինձ են գործածում: Այդ մասին, հայտնել Է EurekAlert պորտալը:

Այսպես, ավելի բարեկազմ են այն երկրների բնակիչները, որոնց սննդաբաժնում եղել Է օրական շուրջ 150 գրամ բրինձ նրանց համեմատությամբ, ովքեր միջին հաշվով կերել են 14 գրամ: Հետազոտությունն ընդգրկել Է 136 երկրների բնակիչների:

Image result for крупы

Մասնագետները նաեւ հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են կենսամակարդակը, առողջապահության ծախսերը, կրթությունը եւ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): «Ճարպակալման մակարդակը ցածր Է այն երկրներում, որտեղ բրինձը դասվում Է հիմնական սննդամթերքի թվին: Այսպիսով, ճապոնական խոհանոցը կամ ասիական սննդակարգը, որի հիմքում ընկած Է բրինձի գործածումը, կարող Է օգնել կանխելու ճարպակալումը: Քանի որ ճարպակալմամբ հիվանդացությունն ամբողջ աշխարհում աճում Է, այդ մթերքի գործածումը կարելի Է խորհուրդ տալ այդ թվում արեւմտյան երկրների բնակիչներին»,- հայտարարել Է պրոֆեսոր Տոմոկո Իմաին Doshisha հումանիտար գիտությունների իգական քոլեջից: Սակայն սննդագետները նախազգուշացրել են, որ բրնձի չափից ավելի գործածումը կարող Է նպաստել նյութափոխանակային համախտանիշի եւ շաքարախտի զարգացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել