Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կարող էր գաղտնի երեխա ունենալ: Նման ենթադրություններ են հայտնվել բրիտանական լրատվամիջոցներում:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, մայիսի 3-ի առավոտյան ցանցում են հայտնվել արքայական կորտեժի լուսանկարները: Ավտոմեքենաներից մեկում հնարավոր է վարդագույն ծածկոցի նման ինչ-որ բան տեսնել:

Վինձորյան ամրոցի մոտակայքում արված լուսանկարները հրապարակել է տեղի բնակիչը: Նա պատմել է, որ ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվել: «Ինձ թվում է, դա նորածինն էր, ուղղակի այդ մասին դեռ չի հայտարարվել»,- ասել է բրիտանացին:

Արքայազն Հարին և նրա կինը հղիության մասին հայտարարել են անցած տարվա հոկտեմբերին: Ստացվում է, որ դքսուհին պետք է ծննդաբերի մոտ ժամանակներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել