«Բանակցությունների ներկայիս ինտենսիվությունը կշարունակվի ևս մի քանի ամիս»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին և բեկումներ առաջիկա կարգավոր­ման հանդիպումներում չեն ակնկալ­վում:
Ըստ նրա՝ նախարարները կհանդիպեն, կշարունակեն շփումնե­րը գուցե նաև ամենաբարձր մակար­դակով, կշարունակեն երկարաձգել ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում, որը ոչ մի լուրջ արդյունքի չի հանգեցնելու, քանի որ կողմերը պատրաստ չեն զիջումնե­րի: Ավելին՝ ունեն առավելապաշտական ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման գործընթացից:
Եվսեևի կարծիքով՝ Ադրբեջանն իր քաղաքական և ռազմական նպատակների իրագործման համար ժամանակ է երկարաձգում, սպա­սում է ՀՀ-ի ներսում իրադարձու­թյունների այնպիսի զարգացումնե­րի, որոնք կլինեն նպաստավոր ադրբեջանամետ կարգավորման համար:
«Այդ ընթացքում հարկավոր է նաև զուգահեռաբար բանակցային գոր­ծընթաց վարել, որոշ թեմաներից խոսել, կարգավորման ծրագրեր առաջ քաշել, հայկական տրամադրությունները ստուգել և ժամանակ շահել: Այդ պատճառով ադրբեջա­նական կողմը ներկայումս ցանկա­նում է շարունակել գործընթացը, կրկին ինչ-որ առումով իր օրա­կարգն է փորձում առաջ մղել, որին դեմ է հայկական կողմը: 

Հետևելով այն տեղեկատվական արշավին, որն ադրբեջանական կողմն է իրականացնում վերջին շրջանում նա­խարարական հանդիպումից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ կա որոշակի նախաձեռնություն Ադրբե­ջանի կողմից, որի նպատակը, ինչ­պես ասացի, կարգավորման սեփա­կան օրակարգի առաջմղումն է: 

Հայկական կողմն էլ իր օրակարգն է իրականացնում Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնե­լու հայտարարությունների և հումա­նիտար նախաձեռնությունների տեսքով: Բանակցային գործընթա­ցում այս ակտիվությունը կշարու­նակվի ևս մի քանի ամիս, սակայն այս ընթացքում ոչ մի րոպե պատերազմի վերսկսման սպառնալիքը չի վերանում»,-ասաց Եվսեևը­»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել