«Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին: Սպասվում է, որ այդ առիթով մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի: Հիշեցնենք, որ անցած տարվա այդ օրը հեղափոխության առաջնորդն առաջին անգամ ընտրվեց Հայաստանի վարչապետ:
Կառավարության գործունեության ան­ցած մեկ տարում սոցիալական իրավիճակը Հայաստանում ոչ մի­այն ոչնչով չբարելավվեց, այլև ավե­լի վատացավ՝ պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապ­րանքների շուկաներում առկա գնաճային դրսևորումներով և հասարա­կության եկամուտների դանդաղ աճով: Հասկանալի է, որ երկրում կուտակված սոցիալական խնդիր­ների լուծումն անհնարին է պատկերացնել առանց տնտեսության զար­գացման և բարձր տնտեսական աճի ապահովման: Ցավոք, դրա համար բավարար հիմքեր չկան: Իշխանափոխությանը հաջորդած մեկ տարին ցույց տվեց, որ արագ փոփոխությունների հույսե­րը դատապարտված են: Առաջիկա տարիներին ակնկալվող չափավոր տնտեսական աճի պայմաններում անիմաստ է սոցիալական վիճակի բարելավման հետ կապված լուրջ սպասելիքներ ունենալ: Կառավա­րությունն այս ընթացքում չկարո­ղացավ հիմքեր ստեղծել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ հասա­րակության սոցիալական խնդիր­ների լուծման համար:
Բացառությամբ նվազագույն շե­մի, անցած մեկ տարում կենսա­թոշակների որևէ բարձրացում տեղի չունեցավ: Առայժմ խոսք չկա նաև առաջիկա տարիների վերաբերյալ: Եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ ևս երեք տարի Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացրել, ապա դժվար չէ պատկերացնել սո­ցիալական այս խմբի վիճակը: Վերջին շրջանում Նիկոլ Փաշին­յանը ոչ միայն չի խոսում այն մա­սին, որ ցածր կենսաթոշակները թույլ չեն տալիս արժանապատիվ անցկացնել ծերությունը, այլև սկ­սել է արդարացումներ գտնել դրանք չբարձրացնելու համար: «Որպեսզի կենսաթոշակները 5 հա­զար դրամով ավելացնենք, անհրաժեշտ է 30 մլրդ դրամ»,- ասում է վարչապետը:
Այնպիսի տպավորություն է, որ ժամանակին, երբ ոգևորված քննա­դատում էր նախկիններին՝ գործող ցածր կենսաթոշակների պատճա­ռով, չէր պատկերացնում, որ դրա համար փող է պետք: Կառավարության խոստացած աշխատավարձերի կտրուկ ավե­լացման հույսերը, որին հասարա­կությունը սպասում էր դեռևս հեղափոխության առաջին օրերին, նույն արագությամբ մարեցին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել