Politik.am-ը գրում է.

Ամերիկյան Atlantic Council  վերլուծական կենտրոն այսօր մի հոդված է հրապարկել, որով փորձել է ապացուցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում։ Կենտրոնը տեղեկատվական արշավի հեղինակներ է համարում «Ադեկվադ» նածագծի հեղինակներ Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին և Blognews.am հարթակի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Հոդվածի հեղինակները պնդում են, որ այս անձիք ապատեղեկատվություն են տարածում Նիկոլ Փաշինյանի և նոր իշխանությունների մասին։ Հոդվածագիրը ստեղծված իրավիճակը համեմատում է արևմտյան երկրներում ստեղծված իրավիճակի հետ և ակնարկում, որ այս ամենի հետևում կանգնած է ՌԴ-ն, մասնավորապես այդ երկրի հատուկ ծառայությունները։ Նման եզրահանգման գալու համար հոդվածագրի համար հիմք է հանդիսացել միայն այն, որ AntiFake.am կայքի հոսթինգը գնված է ռուսական ընկերությունից։

Atlantic Council  կենտրոնի այս հոդվածի հայերեն տարբերակը հրապարակել են մի շարք լրատվականներ, առանց խորանալու դրանցում առկա փաստերի առժանահավատությունը։ Այն վերահրատարակել է նաև վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «հայկական Ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը։

Ի դեպ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքի հոսթինգը գնված է ԱՄՆ-ում գրանցված ընկերությունից և եթե ելնենք Atlantic Council կենտրոնի հոդվածի տրամաբանությունից, ապա այն կարող է կապված լինել ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ։

Իհարկե նման կեղծ փաստերի հիման վրա այս կամ այն լրատվականին մեղադրել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ ծիծաղելի է, բայց եթե դա անում է վարչապետի ընտանիքին պատկանող լրատավականը, ապա այն նաև վտանգավոր է, քանի որ չեղած փաստերի հիման վրա կարող են ճնշումներ իրականցվել իրենց իշխանությանը ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որոնք նաև լրատվական գործունեություն են ծավալում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել