Մեզնից յուրաքանչյուրն ինդիվիդուալ անհատականություն է։ Աշխարհում երկու միանման մարդիկ գոյություն չունեն։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ յուրովի է տանում բաժանումը։

Ինչ-որ մեկն իրեն չափից առավել դրամատիկ կպահի և ծանոթների ու մտերիմների ուշադրությունը կպահանջի, որ ուշքի գա ծանր բաժանումից հետո, ինչպես, օրինակ, Առյուծներն ու Երկվորյակները։ Մեկ ուրիշն էլ հարազատների ու մտերիմների սիրո կարիքը կունենա, ինչպես, օրինակ, Կույսերն ու Ձկները։ Ինչ-որ մեկն էլ կանտեսի բոլոր բացասական զգացմունքները՝ ձև անելով, որ երբեք էլ որևէ հարաբերություն չի եղել, ինչպես, օրինակ, դա կանեն Աղեղնավորներն ու Ջրհոսները։

Կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներին, իսկ ավելի ստույգ՝ Խեցգետիններին ու Այծեղջյուրներին, ժամանակ պետք կլինի բաժանումից հետո վերքերը բուժելու համար։ Ոմանք էլ երկար չեն սպասի ու գլխովին կխորասուզվեն նոր հարաբերությունների մեջ Խոյերի ու Կարիճների պես։ Ցուլերն ու Կշեռքներն էլ իրենց հերթին կկենտրոնանան այն մարդու փնտրտուքների վրա, ում հետ նրանք կկարողանան լուրջ հարաբերություններ ձևավորել։

Այնուամենայնիվ, ամեն ինչ միշտ այդքան պարզ ու հարթ չի լինի։

Մարդու արձագանքը հարաբերությունների խզմանը միայն նրա բնավորությունից չէ կախված։ Այստեղ դեր է խաղում նաև զուգընկերոջ բնավորությունը։ Կենդանակերպի որոշ զույգեր հեշտ ու խաղաղ են բաժանվում այն դեպքում, երբ այլ զույգերի բաժանումը ծայրահեղ տոքսիկ ու քայքայիչ է լինում։

Եվ այսպես՝ որո՞նք են այն 4 կենդանակերպային զույգերը, ում բաժանումն առավել ծանր հետևանքներ կունենա։

Խոյ (21 մարտի-19 ապրիլի) և Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)

Բաժանման ժամանակ Խոյերն իրենց երեխաների պես են պահում։ Նրանք հիստերիաներ են սարքում ու շարունակ ուզում իրենց շրջապատի ուշադրության կենտրոնում լինել։ Ցուլերն իրենց հերթին շատ հանգիստ են ու չեն սիրում մոծակից փիղ սարքել։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչու այս երկու նշանների բաժանումն իսկական աղետ կդառնա։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի) և Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)

Առյուծները միշտ նվիրված են իրենց զուգընկերներին, և երբ նրանց հարաբերություններն ավարտվում են, նրանք իրենց ճնշված են զգում։ Կարիճներն իրենց հերթին նույնքան կրքոտ են, որքան Առյուծները, և նրանց համար էլ դժվար է բաժանումից հետո բաց թողնել իրենց զուգընկերոջը։ Ժամանակի հետ Առյուծների ինքնավստահությունը գերակշռող կդառնա, և նրանց հարաբերությունները ճաքեր կտան։

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի) և Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Երկվորյակները և Աղեղնավորները շատ ընդհանուր բաներ ունեն, հատկապես եթե խոսում ենք հարաբերությունների մասին։ Նրանց երկուսին էլ դուր է գալիս ծանոթանալ նոր մարդկանց հետ ու իրենց համար նոր հորիզոններ բացահայտել։ Այնուամենայնիվ, նրանց վարքագիծը բաժանումից հետո առողջ չես անվանի։ Նրանց համար ավելի հեշտ է թողնել, հեռանալ ու ձև անել, որ ոչ մի հարաբերություն էլ չի եղել։ Նրանք որևէ փորձ չեն ձեռնարկում խնդիրը լուծելու ու հարցը վերջնականապես փակելու համար։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի) և բացարձակապես բոլորը

Խեցգետինները չափազանց զգացմունքային են։ Նրանք երբեք չեն կարողանում հանգիստ վերաբերվել բաժանմանն իրենց բնավորության պատճառով։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ էմոցիոնալ են, իսկ դա հաստատ չի նպաստում խաղաղ և ոչ հիվանդագին բաժանմանը։ Նրանք լիովին նվիրվում են հարաբերություններին, և դրա համար էլ նրանց համար առավել դժվար է խզել կապերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել