«Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղա­քացիների զանգվածային դեպորտացիայի հետ: Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տևում են մի քանի տարի: Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պե­տական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սի­րիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են: 

Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումնե­րի առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննար­կում չի ծավալվել և այլն: Եթե այս տեղեկու­թյունները հաստատվեն, ապա առաջիկա­յում ՀՀ-ն ևս մեկ լուրջ խնդրի առջև կկանգ­նի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այն­տեղ և գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել