«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կար­ծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:

Ավելին՝ ըստ տեղեկությունների՝ Հ. Մարությանին չի հաջողվում իրա­վիճակն իր «ձեռքում» պահել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մարությանը քաղաքա­պետ ընտրվելուց հետո շատ է գոռոզացել, նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփ­վելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետևի պաշտոնանկությունը: 

Այս կապակցու­թյամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, և այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել