Azatutyun.am-ը գրում է.

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի պատվիրակներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը:

Նիստի ըինթացքում քննարկվել է Սիրիայի համակարմության կարգավորման հարցը:

Օրակարգում զինյալների հսկողության տակ գտնվող հյուսիս-արևմտյան շրջաններում դպրոցների, հիվանդանոցների և բնակելի թաղամասերի ռմբահարումներն են, որոնք հատկապես սաստկացել են անցած մի քանի ամիսների ընթացքում:

Օդային գրոհներն իրականացնում են Սիրիայի և Ռուսաստանի ուժերը:

Ռմբահարվող ավաններն ու գյուղերը գտնվում են Համայի և Իդլիբի նահանգների այն գոտիներում, որոնք, ըստ ռուս-թուրքական համաձայնությն, չպետք է դառնային օդուժի թիրախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել