Հրավիրում եմ բոլոր ԶԼՄ-ների և ժողովրդավարության նկատմամբ մտահոգ անհատների և կառույցների ուշադրությունը

Հենց հիմա Antifake.am ֆեյսբուքյան էջն ու համանուն կայքը տոտալ հարձակման տակ են: Էս ամեն ինչը ղեկավարվում է պետական ամենաբարձր մակարդակով` վարչապետի աշխատակազմ, իշխանական լրատվականներ, ստյոպասաֆարյաններ (ի դեպ, Ստյոպա Սաֆարյանի մասին վաղը առանձին կխոսեմ) և այլն: Այս ամենը մենք որակում ենք որպես ակնհայտ ոտնձգություն մամուլի և խոսքի ազատության նկատմամբ և պատրաստվում ենք բոլոր հնարավոր գործիքակազմով և մինչև վերջ կռվել մեր իրավունքներն իրացնելու համար: 

Այսօր առավոտից մեր նկատմամբ սկսվել է կոնկրետ քաղաքական հետապնդման լայնածավալ գործողություն: Վաղը՝ 13:00-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով կանդրադառնամ այս ամենի բոլոր կողմերին, իսկ հիմա մենք ունենք ձեր աջակցության կարիքը․ մտեք և հավանեք մեր էջը, կարող եք նաև մեկնաբանությամբ կիսվել նյութերով: Դրանով մենք կբարդացնենք իշխանությունների կողմից ուղղորդվող հարձակման հաջողությունը: Նույն պատճառով այս պահին Antifake.am ֆեյսբուքյան էջը հասանելի չի լինելու մի քանի երկրներում: Առայժմ այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել