ԱՄՆ-ում իշխանությունները խլել են հիվանդ երեխային իր ծնողներից, որոնք հրաժարվել են բուժել նրան հիվանդանոցում։ Այդ մասին տեղեկացնում է Washington Post-ը։

3-ամյա Նոա Մաքադամսի մոտ սուր լիմֆոբլաստիկ լեյկոզ են հայտնաբերել։ Մոտ երկու շաբաթ անց մայրը երեխային վերցրել է հիվանդանոցից և տուն բերել։

https://icdn.lenta.ru/images/2019/04/29/19/20190429191101599/detail_1c8506525675e59da04853f40d14adc9.jpg

«Մենք փախանք հիվանդանոցից և քաղցկեղի բջիջներից ոչ մի հետք արդեն չի մնացել, բժիշկներն ապշած էին նրա ուժով և առողջացման արագությամբ»,- գրել է մայրը Ֆեյսբուքում։

Կինը որոշել է ինքնուրույն շարունակել բուժումն այլընտրանքային բժշկության միջոցով։

Երբ տղան չի եկել հիվանդանոց քիմիաթերապիայի հերթական փուլն անցնելու համար, նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։ Ոստիկանությունը հայտնաբերել է երեխային և վերցրել նրան ծնողների մոտից, որպեսզի նա կարողանա շարունակել բուժում ստանալ հիվանդանոցում։

Image result for Больного раком ребенка отобрали у сторонников альтернативной медицины

Նոայի ծնողներին կարող է մեղադրանք առաջադրվել անչափահասի դաստիարակության գործում պատասխանատվությունները չկատարելու համար, սակայն ծնողները պնդում են, որ չեն հրաժարվել իրենց որդու բուժումից, բայց նախընտրում են այնպիսի մեթոդներ, որոնք իրենք ավելի առողջ են համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել