2019թ․ առաջին հատվածում Apple ընկերությունը զիջել է վաճառված սմարթֆոնների քանակությամբ երկրորդ հորիզոնականը չինական Huawei ընկերությանը։

Այդ մասին վկայում են IDC-ի և Strategy Analytics-ի կատարած հետազոտությունները։

Նշվում է, որ 2019թ․ հունվար-մարտ ամիսներին աշխարհում վաճառվել է Huawei 59․1 մլն սմարթֆոն։ Այդ ցուցանիշը 16 մլն-ով ավելին է Apple-ից։

Սմարթֆոնների վաճառքի շուկայում Huawei-ի վաճառքի բաժինը աճել է 11,4%-ից՝ հասնելով 17,9%-ի, մինչդեռ Apple-ի վաճառքը 15,1%-ից կրճատվել է՝ հասնելով 13%-ի։

Related image

Վաճառված սմարթֆոնների քանակությամբ աշխարհում առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել Samsung ընկերությունը։

Image result for Huawei опередил Apple по количеству проданных смартфонов

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել