Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

1/2 եզրափակչի առաջին խաղերի արդյունքում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը դուբլ է ձևակերպել «Լիվերպուլի» հետ խաղում ու իր թիմին օգնել է հաղթանակի հասնել 3:0 հաշվով:

Քվեարկությունում արգենտինացին շրջանցել է «Բարսելոնայում» իր խաղընկեր Լուիս Սուարեսին ու «Այաքսի» երկու կիսապաշտպաններին` Ֆրենկի դե Յոնգին ու վան դե Բեկին, ովքերը իրենց գործողություններով նպաստել էին իրենց թիմի հաղթանակին «Տոտենհեմի» նկատմամբ (1:0):

Չեմպիոնների լիգայի պատասխան խաղը «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» միջև կկայանա մայիսի 7-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել