1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն է, որը 1991 թվականին «Աշխարհում մամուլի ազատությանը նպաստելու համար» բանաձևով ընդունել է, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է:

Յուրաքանչյուր տարի` մայիսի 3-ին, նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:

Մայիսի 3-ին աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունեցին Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել