Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում: Նրանք փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը և պահանջում են հանդիպում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:

Վերջինս արդեն դեպքի վայրում է և բանակցում է ցուցարարների հետ:

Տեղում են ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդների հորդորում են բացել ճանապարհի երթևեկելի հատվածի մի մասը, մինչև իրենց կմոտենան Ճանապարհային ոստիկանության պաշտոնյաներ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ:
Վարորդների որոշ մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել