««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումարին ընդառաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Բոշյանը տեղեկացրել է, որ վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու են 21-ը: 

«Կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետև կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է: Բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար»,- ասել է Բոշյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել