Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:

Նշվում է նաև, որ մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Այս մասին հայտնում են Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունից:

Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համաձայնագրի վավերացմանը։ Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրել է կարճատև ընդունելության։ 

Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են հետևյալ պետությունները՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա:

Տեղեկություններ կան Հունգարիայի կողմից վավերացման գործընթացի ամբողջացման մասին, սակայն այդ երկիրը Եվրամիության խորհրդին դեռևս չի տեղեկացրել վավերացման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել