«Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր...

«Չնայած, այս պատմությանը կարելի է նաև այլ կերպ նայել: Սկսենք, Փաշինյանի ասած, «կոռուպցիոն համակարգի մնացորդներից»: Եթե նրանք, ինչպես վարչապետն է հաստատում, կարողացան անգամ մի բաժակ սուրճի և ՌԴ վարչապետի «ընկերական կատակի» պատմության հետ կապված «փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցե­րում», ապա դա երկու հանգա­մանքի մասին է ակնարկում, դեռ ինչքան ուժեղ են այդ «մնացորդ­ների» հնարավորությունները, որ անգամ Փաշինյանի «պապական բոստանում»՝ «Ֆեսյբուքում», ի գորու են չեղած տեղը «փոթորիկ բարձրացնել»: Այսինքն՝ զուգա­հեռաբար, ինչքան խոցելի են Փաշինյանի դիրքերը, որ այդ «մնացորդները» կարողանում են ֆեյսբուքյան մեծամասնությանը ներքաշել «փոթորկի» մեջ: 

Ընդ որում, «փոթորկի մեջ» ներքաշ­վեց նաև փաշինյանական թևի, համենայնդեպս «հեղափոխու­թյան» օրերին նրան ատամներով պաշտպանողների շատ ներկայացուցիչներ: Նաև հորդորելով, թե այ Փաշինյան, ինչո՞ւ ես ռուսե­րենով խոսում, որ նման պատմու­թյունների մեջ ես ընկնում:

Իրականում, ինչքան էլ Փաշինյանը փորձում է պատմությու­նը ներկայացնել, թե ոչ մի բան էլ չի եղել, հենց իր մերձավոր շրջապատը, և ոչ թե «մնացորդ­ներն» են, որ դրանից գրեթե միջ­պետական սկանդալ են սարքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել