Դաշնակահար Իվան Բեսսոնովը կհայտարարի «Եվրատեսիլ-2019» մրցույթում ժյուրիի քվերակության արդյունքները, հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:

Նշվում է, որ Բեսսոնովը «Eurovision Young Musicians-2018» դասական երաժշտության մրցույթի ընթացիկ հաղթողն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ժյուրիի կողմից օտարերկրյա մասնակիցներին շնորհված միավորները կհայտարարի երգչուհի Ալսուն:

Սակայն երգչուհին և նրա ամուսնինը՝ Յան Աբրամովը, կասկածվում են «Ձայնը. երեխաներ» շոուի, որին մասնակցել է նրանց դուստր Միկելան, SMS քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Աղջիկը 80 հազար ձայնով առաջ է անցել մրցակիցներից և դարձել շոուի հաղթողը: Ռուսական Առաջին ալիքը հետաքննություն է իրականացնում:

«Եվրատեսիլ-2019»-ը կմեկնարկի Թել Ավիվում մայիսի 14-ին: Մրցույթում Ռուսաստանը կներկայացնի երգիչ Սերգեյ Լազարևը, իսկ Հայաստանը՝ Սրբուկը:

Եզրափակիչը կհեռարձակվի ամբողջ աշխարհում մայիսի 18-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել