Իր գոյության 21 տարիների ընթացքում ֆայթինգը ճանաչված է դարձել ամբողջ աշխարհում՝ երկրպագուներին ուրախացնելով և տխրեցնելով նոր մասերով:

1992 թ.-ին թողարկված Mortal Kombat աղմուկ հանած խաղն այնպիսի ճանաչում է ձեռք բերել, որ ընդգրկվել է «Տեսախաղերի համաշխարհային փառքի սրահում», հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով նման պատվի են արժանացել ևս մի քանի խաղ, մասնավորապես՝ Microsoft Windows-ին ներկառուցված Colossal Cave Adventure, Super Mario Kart և Solitaire: Այս խաղերը նշվել են տեսախաղերի ոլորտում և փոփ մշակույթում ներդրման համար:

«Տեսախաղերի համաշխարհային փառքի սրահը» գտնվում է ԱՄՆ Ռոչեսթեր քաղաքում գտնվող The Strong թանգարանում: Այցելուներին տրամադրվում են վիրտուալ ժամանցի բոլոր տեսակները՝ արկադային, կոնսոլային, համակարգչային և բջջային:

«Մահացու ճակատամարտի» վերջին (11-րդ) մասի թողարկման պատվին Life-ն նկարագրել է խաղի անցած ամբողջ էվոլյուցիոն ուղին և նշել ֆայթինգի նշանակալի պահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել