«Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Սթարկի դերակատար Սոֆի Թյորներն ամուսնացել է Jonas Brothers խմբի անդամ Ջո Ջոնասի հետ։ Այս մասին գրում է Metro թերթը։ Այս տեղեկությունը հաստատել է նաև դերասանուհու ներկայացուցիչը։

Հարսանիքը տեղի է ունեցել Լաս-Վեգասում՝ Billboard Music Awards 2019 մրցանակաբաշխությանը մասնակցելուց մի քանի ժամ անց։ Այս միջոցառումից հետո Թյորները և Ջոնասը գնացել են տեղի եկեղեցիներից մեկը, որտեղ էլ Էլվիս Փրեսլիի նմանակն ամուսնացրել է զույգին։

Սոֆի Թյորները և Ջո Ջոնասը սկսել են հանդիպել 2016 թվականին, իսկ իրենց ամուսնության մասին հայտարարել են 2017-ին։ Վերջերս դերասանուհին հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են փոքրիկ արարողություն իրականացնել։

2018 թվականին ամուսնացել էին նաև Կիտ Հարինգթոնը և Ռոզ Լեսլին, ովքեր հեռուստասերիալում մարմնավորել են Ջոն Սնոուին և Իգրիթին։ Արարողությունը տեղի էր ունեցել Շոտլանդիայի հին ամրոցներից մեկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել