Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր շտապօգնության ավտոմեքենայի մեջ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի և ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են շտապօգնության մեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապօգնությունը Ապարանի հիվանդանոցից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդին տեղափոխելիս է եղել հիվանդանոց և վթարի հիմնական պատճառներից մեկը նաև ճանապարհի ողջ երկայնքով մարդաբոյ փոսերն են, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել